Վրաստանը սկսել է պաշտպանության համակարգի հիմնարար բարեփոխում. Ապաթուրայ

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարել է, որ Վրաստանն իրականացնում է պաշտպանության համակարգի հիմնարար բարեփոխում, հայտնում է Грузия Online-ը: «Վրաստանը պաշտպանության հիմնարար բարեփոխում է կատարում, և շատ հաջող կերպով: Ես միշտ ասում եմ՝ ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում, և ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում, և ամեն այցի ընթացքում դա դառնում է ավելի ու ավելի ակնհայտ»,- ասել է նա Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո: «Մենք անհամբեր սպասում ենք հաջորդ տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին որոշելու համար, թե ինչպես ենք մենք շարունակելու համագործակցությունը ՆԱՏՕ-ում Վրաստանի ինտեգրման ճանապարհին»,- հավելել է նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.