Վերջին 100 տարում առաջին անգամ 10 անընդմեջ փոթորիկ է ձևավորվել Ատլանտյան օվկիանոսում

Ատլանտյան օվկիանոսում ձևավորված փոթորիկների թվով այս տարին ռեկորդային էր: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, ավելի քան վերջին 100 տարում առաջին անգամ 10 արևադարձային ծովամրրիկ է ձևավորվել Ատլանտյան օվկիանոսում, որոնք փոթորկի են վերածվել: Դրանք են «Ֆրանկլինը», «Գերթը», «Հարվին», «Իրման», «Խոսեն», «Կատիան», «Լին», «Մարիան», «Նեյթը» և «Օֆելիան», որոնք ներկայում գտնվում են Ազորյան կղզիներից 875 կմ դեպի հարավ-արևմուտք: Բացի այդ, օգոստոսից սեպտեմբեր ընկած հատվածում Ատլանտյան օվկիանոսում 5 արևադարձային ծովամրրիկ է ձևավորվել: Փոթորիկներից երկուսը՝ «Իրման» և «Մարիան» հասել են 5-րդ՝ առավելագույն մակարդակի, «Հարվին» և «Խոսեն»՝ 4-րդ: Օդերևութաբանության պարտության տվյալներով Ատլանտյան օվկիանոսում 10 անընդմեջ փոթորիկ է ձևավորվել 1886-ին, 1878-ին և 1893-ին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.