Ստամբուլում մահացել է որսորդական հրացանով վիրավորված դպրոցականներից մեկը

Ստամբուլի Պենդիկ թաղամասում որսորդական հրացանով հարձակման հետևանքով հրազենային վնասվածք ստացած երեք դպրոցականներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է NTV հետուստաալիքը: Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի պատճառ կարող էր դառնալ աղջկա պատճառով հակամարտությունը: Ձերբակալվածը կրակ է բացել աղջկա և նրան ուղեկցող երկու դպրոցականի վրա, որոնք վերադառնալիս են եղել դպրոցից: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել դպրոցի շենքի դիմաց: Տուժածներն ուղարկվել են հիվանդանոց, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Որսորդական հրացանից կրակած տղանարդը ձերբակալվել է: Մեկնարկել է հետաքննություն:
Մեկնաբանություններ