
Ստամբուլի Պենդիկ թաղամասում անհայտը հարձակում է իրականացրել, որի հետևանքով երեք դպրոցական հրազենային վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել դպրոցի շենքի դիմաց: Տուժածներն ուղարկվել են հիվանդանոց, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
Նշվում է, որ որսորդական հրացանից կրակած տղանարդը ձերբակալվել է: Մեկնարկել է հետաքննություն: