Սիրիայում համաներման է արժանացել ընդդիմադիր զորամիավորման 120 անդամ

Սիրիայում համաներման են արժանացել «Սիրիական ազատ բանակի» 120 անդամ, որոնք գործունեություն են ծավալել երկրի հյուսիսային շրջաններում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հայտարարությունը, համաներումս ստացած անձինք վերադարձել են իրենց ընտանիքները: ««Սիրիական ազատ բանակի» զինված ընդդիմության հարյուր քսան անդամ, որոնք գործունեություն են ծավալել Սիրիայի հյուսիսային շրջաններում և դադարեցրել են զինված պայքարը, համաներում են ստացել Հալեպ նահանգի հանձնաժողովի կողմից և վերադարձել են իրենց ընտանիքների մոտ»,- ասվում է ՌԴ ՊՆ կայքում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.