Սերխիո Ագուերոն կարող է մասնակցել Սթոք Սիթիի հետ խաղին

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է այն տեղեկությունը, որ թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն պատրաստ է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի` «Սթոք Սիթիի» հետ խաղին: «Ագուերոն ապաքինվելուց հետո հասցրել է մարզվել թիմի հետ: Իհարկե, նա դեռ պատրաստ չէ 100 տոկոսով, սակայն ես չեմ բացառում նրա մասնակցությունը «Սթոք Սիթիի» հետ խաղին: Տեսնենք: Ամեն դեպքում ուրախ ենք, որ նա վերադարձել է»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը:
Մեկնաբանություններ