ՌՖՊԼ. Սպարտակը հյուրընկալվելիս հաղթեց Ախմատին (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվեց «Ախմատին» և հաղթեց 2:1 հաշվով:   Հյուրերի կազմում գոլով աչքի ընկան Դենիս Գլուշակովը և Լորենսո Մելգարեխոն: «Ախմատի» կազմում նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ռոդոլֆոն:   Այս խաղից հետո «Սպարտակը» 20 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը: «Ախմատը» 17 միավորով 6-րդ տեղում է:   «Ախմատ»-«Սպարտակ»` 1:2   Գոլերը` Ռոդոլֆո (70, 11 մետրանոց) - Գլուշակով (30), Մելգարեխո (72)  
Մեկնաբանություններ