Ռուսաստանի ընտրանին ընկերական խաղեր կանցկացնի Արգենտինայի և Իսպանիայի հավաքականների հետ

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Ռուսաստանի ընտրանին նոյեմբերին երկու ստուգողական հանդիպում կանցկացնի:   Աշխարհի 2018թ. առաջնության ընդունող երկրի ընտրանին նոյեմբերի 11-ին ընկերական խաղ կանցկացնի Արգենտինայի, իսկ 14-ին` Իսպանիայի հավաքականի հետ:   Հայտնի է, որ Ռուսաստան-Իսպանիա հանդիպումը կկայանա Սանկտ Պետերբուրգի «Կրեստովսկի» ստադիոնում:
Մեկնաբանություններ