Ռոջեր Ֆեդերեր. Ես, Նադալը և Ջոկովիչը պրոֆեսիոնալ կարիերան միաժամանակ կավարտենք

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է ապագայի մասին` նշելով, թե ինչ կլինի հետագայում, երբ նա և իր ժամանակաշրջանի լավագույն թենիսիստները կավարտեն պրոֆեսիոնալ կարիերան:   «Ես թենիսի մասին չեմ անհանգստսանում: Երբ ես, Ռաֆան և Նովակը կավարտենք խաղալը, դատարկություն կստեղծվի: Սակայն գիտեմ, որ մարզաձևը կշարունակի երկրպագուների սրտում մնալ:   Յուրաքանչյուր նոր սերունդ կստիպի մարդկանց դառնալ թենիսի երկրպագու: Կհայտնվեն նոր թենիսիստներ և նոր լեգենդներ: Այո, կլինեն փոփոխություններ, սակայն դա չի խանգարի ոչ մի բանի»,- Ռոջերի խոսքն է մեջբերում «Tennis World»-ը:
Մեկնաբանություններ