Չինացի տղամարդը վերելակ է կառուցել, որը բարձրանում է միայն իր բնակարան (լուսանկար)

Չինացին, հոգնելով իր ծույլ փեսայի բողոքները լսելուց, որը դժվարանում էր բարձրանալ վեցերորդ հարկում գտնվող իր տունը, որոշում է անձնական վերելակ կառուցել, որը կբարձրանա միայն իր բնակարան: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, չինացի տղամարդը այդ նույն բնակարանում ապրել է տասնամյակներ շարունակ, սակայն երբեք չի բողոքել աստիճաններով բարձրանալուց: Սակայն երբ իր փեսան տեղափոխվեց այդ բնակարան և սկսեց բողոքել աշխատանքից հետո հոգնած աստիճաններով բարձրանալուց, Սյոն անունով տղամարդը որոշեց ինչ-որ բան անել: Փեսային տնից վռնդելով՝ նա կարող էր փչացնել հարաբերությունները դստեր հետ: Այդ պատճառով որոշեց առավել հնարամիտ գտնվել և վերելակի շինարարություն սկսեց: Կառուցման աշխատանքները մի քանի ամիս են տևել: Այժմ այն շենքի դրսի կողմից բարձրանում է միանգամից վեցերորդ հարկ և իջնում բակ:  
Մեկնաբանություններ