Նիցցայի օդանավակայանում ուղևորներին կսպասարկի ռոբոտ-օգնականը

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի օդանավակայանով երթևեկող ճանապարհորդներին անհրաժեշտ տեղեկությունները կտրամադրի վիրտուալ օգնականը: Այս մասին հայտնում է Euromag-ը՝ տեղեկացնելով, որ օդանավակայանում գործարկվել է «վիրտուալ կոնդիերժ» ծառայությունը: Անձնական օգնականն օդանավակայանում միաժամանակ մի քանի ծառայություններ է առաջարկում՝ բոլոր տեսակի ամրագրումներ (ավիատոմսեր, հյուրանոցներ, չվերթի գրանցում), օգտակար տեղեկութուններ (եղանակի տեսություն, խցանումներ, չվերթների հետաձգումներ), պրակտիկ խորհորդներ (երթուղիներ, լավագույն մոտակա ռեստորաններ): Վիրտուալ օգնականը ուղևորների համար հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր և կարող է տեղեկություն տրամադրել երեք լեզվով՝ ֆրանսերեն, անգլերեն և չինարեն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.