Միջին Արևելքում և Ուկրաինայում ստեղծված հակամարտությունների հետևում սատանան է կանգնած. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ Միջին Արևելքում և Ուկրաինայում ստեղծված հակամարտությունների հետևում սատանան է կանգնած: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, այս մասին տեղեկացրել է ուկրաինական հունակաթոլիկական եկեղեցու արքեպիսկոպոս Սվյատոսլավ Շևչուկը, որը ներկա է գտնվել քահանայապետի հանդիպմանը արևելյան քրիստոնեական եկեղեցիների հայրապետների և արքեպիսկոպոսների հետ: «Զարմացած եմ, որ դուք և ձեր եկեղեցիները տառապում եք պատերազմի պատճառով մեր օրերում՝ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում: Դուք բոլորդ տանջվող մարդկանց հովիվներ եք: Բայց գիտեք արդյո՞ք, թե ով է պատերազմներ, ցավ և կործանում բերում: Դա սատանան է: Եվ ո՞րը պետք է լինի մեր պատասխանը: Աղոթքն ու Աստծո խոսքի գովաբանումը»- ասել է Հռոմի պապը:
Մեկնաբանություններ