Մթերքներ, որոնք փչացնում են մեր մաշկը և արագացնում ծերացումը

Չնայած ներկայիս ժամանակներում շատ են վեճերը սնվելու կանոնների հետ կապված, սակայն գոյություն ունեն մի շարք սահմանափակումներ, որոնք հաշվի առնելու դեպքում կարելի է ունենալ երիտասարդ և գրավիչ արտաքին՝ անկախ ծերացման բնական ընթացակարգից: Սպիրտային ըմպելիքներ Ալկոհոլի չարաշահումը երևում է կախված այտերից, կարմրածություններից: Դեմքը կորցնում է հստակ ձևը, առաջանում են ծալքեր քթի և շուրթերի հատվածում: Կնճիռները հստակ երևում են աչքերի և քթարմատի մոտ: Առաջանում է անոթային ցանց և մաշկը դառնում է չոր: Այդպիսի տեսք է ունենում հեղուկազրկված մաշկը: Իսկ չորությունը ալկոհոլի հետևանք է, առավել ևս, եթե այն շաքար է պունակում: Ալկոհոլը քայքայում է կոլագենը, որը մեր մաշկային ծածկույթի շինանյութն է: Ամենամեծ վտանգը պարունակում են կոկտեյլները և լիկյորները: Լուծում կարող է լինել իրավիճակի վերահսկումը: Չի կարելի օգտագործել ալկոհոլային խմիչքներ երկու օր իրար հետևից: Օրգանիզմը պետք է հասցնի հանգստանալ: Ավելի լավ է նախապատվությունը տվեք չոր գինիներին կամ շաքարի նվազագույն պարունակությամբ ըմպելիքներին: Քչացրեք չափաբաժինը և, բնականաբար, ավելի շատ ջուր խմեք խնջույքների ժամանակ: Շաքար Շատ քաղցր սիրող մարդուն շատ հեշտ է նկարագրել: Եվ ամենևին պարտադիր չէ միայն ավելորդ քաշի օգնությամբ: Սովորաբար այդպիսի մարդկանց հաճախ անհանգստացնում են մաշկի վրայի ցանը, ճակատի վրայի կնճիռները և աչքերի տակի կապտուկները: Իսկ դեմքի մաշկը նրանց մոտ խամրում է: Դա կապված է նրա հետ, որ շաքար պարունակող մթերքներում չափից ավել պարունակվող գալյուկոզան միանում է կոլագենին: Արդյունքում առաջանում են գնդիկներ՝ ձևավորված կոլագենային թելիկներից: Հետևյալ խնդրի լուծումը ակնհայտ է՝ պետք է կրճատել օգտագործվող շաքարի և բարդ ածխաջրերի քանակը և անցնել հասարակների: Վնասակար մթերքներից են գազավորված քաղցր ըմպելիքները, որոնք պարունակում են ոչ միան շաքար, այլև ածխաթթու, ինչը և թունավոր խառնուրդ է մարդու օրգանիզմի համար: Կաթ 600x580 Երևի թե, այն ամենավիճելի մթերքն է մարդու սննդակարգում: Ոմանք պնդում են, որ կաթը փրկում է մարդկանց կալցիումի պակասից, իսկ ոմանք հակառակը՝ գտում են, որ կաթի բոլոր բաղադրիչները վնասակար են մարդու համար: Միաժամանակ կաթ սիրող մարդուն նույնպես հեշտ է բացահայտել: Սովորաբար նրանց դեմքին շատ են սպիտակ բշտիկները: Աչքերի տակ կապույտ է և այտուցված: Տարիքի հետ վիճակը էլ ավելի է վատանում, քանի որ օրգանիզմն ավելի դժվարությամբ է մարսում լակտոզան: Խնդիրը կարելի է լուծել միայն հրաժարվելով կաթնամթերքից: Աղ Աղի ավելցուկը օրգանիզմում կարող է արտահայտվել աչքերի տակի կապտուկներով և այտուցվածությամբ: Այնպիսի տպավորություն է, որ մարդը մշտապես հոգնած է: Այս դեպքում կօգնի օգտագործվող աղի քանակի լիովին վերահսկումը, քանի որ դրանից ամբողջությամբ հրաժարվելը նույնպես խորհուրդ չի տրվում: Գոյություն ունեն մի շարք մթերքներ, որոնք ցանկալի է ամբողջապես բացառել կամ առնվազն կտրուկ նվազեցնել օգտագործման մեջ: Եզրակացությունը սակայն մեկն է, ճիշտ սնունդը ոչ միայն առողջության, այլև առողջ մաշկի գրավականն է:
Մեկնաբանություններ