Ճապոնիայում սատկել է անիմե կերպարին սիրահարված «միայնակ» պինգվինը

Ճապոնիայում սատկել է Միյասիրոյի կենդանաբանական այգում բնակվող պերուական պինգվինը, որը օրեր առաջ հայտնի էր դարձել համացանցում Հուլուլու անունով անիմե կերպարին սիրահարվելով: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ նշելով, որ Հուլուլուն՝ աղջիկ-պինգվինը, ճապոնական հայտնի Kemono Friends մեդիաֆրանշիզի կերպարներից մեկն է: Նախօրեին կենդանաբանական այգին իր թվիթերյան էջում տեղեկացրել էր, որ կենդանին իրեն վատ է զգում: Գրեյպ անունով պինգվինը համացանցում հայտնի դարձավ այն պատմությամբ, թե ինչպես է անիմե-կերպարի ստվարաթղթե պատկերին սիրահարվելը փրկել նրան ընկճախտից:
Մեկնաբանություններ