Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին տիրող իրավիճակը խախտում է ԵԱՏՄ բոլոր նորմերը. Աթամբաև

Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին տիրող իրավիճակը հակասում է ԵԱՏՄ շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը զինծառայողների համար տների բացման արարողությանը, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությանը: «Երեք օր է՝ ես հետևում եմ այն անօրենությանը, որ տեղի  է ունենում Ղրղզստան-Ղազախստան սահմանին, որտեղ խախտվում են Եվրասիական տնտեսական միության բոլոր նորմերն ու համաձայնագրերը»,- ասել է նա: Նրա խոսքով՝ Ղրղզստանի ժողովուրդը «երբեք չի վախենա եռօրյա արգելափակումից» և ոչ մի դեպքում «չի ընտրի օտարերկրացի «շեստյորկաների» (խոսքը, հավանաբար, նախագահի թեկնածուներից մեկի մասին է): Աթամբաևը նշել է, որ Ղրղզստանը «կհաղթահարի այսօրվա անօրինությունը», ինչպես դա արել է 2010 թվականին, երբ Ղազախստանի հետ սահմանը փակվել է գրեթե մեկուկես ամիս: «Մենք կպաշտպանենք մեր անկախությունը: Ցավոք, մենք տեսնում ենք, որ երկիրն այսօր կարող է կորցնել իր անկախությունը ոչ միայն օտարերկրյա զորքերի ներխուժման պատճառով, այլև պարզապես տարրական գնման և Ղրղզստանին ինչ-որ «շեստյորկայի» որպես պետության ղեկավար պարտադրելու պատճառով»,- շարունակել է նախագահը: Նա նաև կոչ է արել հարևան Ղազախստանին ապրել «խաղաղության և բարեկամության մեջ»: Ղրղզստանի և Ղազախստանի սահմանին իրավիճակը սրվել է հոկտեմբերի 10-ին, երբ Ղազախստանի իշխանություններն ուժեղացրել են անցակետերում հսկողությունը: Արդյունքում Ղրղզստանի կողմից կուտակվել են մեծ քանակությամբ մարդիկ և բեռնատարներ: Մարդիկ հսկիչ-անցագրային կետերում ստիպված են եղել սպասել 7-10 ժամ: Նշենք, որ ավելի վաղ հաղորդվել  է, որ Ղրղզստանում կիրակի կայանալու են նախագահական ընտրություններ: Նախագահական աթոռի համար պայքարն ընթանում է հիմնականում երկու թեկնածուի՝ իշխանության աջակցությունն ունեցող նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովի և ևս մի նախկին վարչապետի՝ Օմուրբեկ Բաբանովի միջև: Ղրղզստանի նախկին վարչապետ Օմուրբեկ Բաբանովի հանդիպումը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ գնահատվել է Բիշքեկի կողմից որպես Ղրղզստանի ներքին գործերին Աստանայի միջամտություն: Ղազախստանի ԱԳՆ-ն խստորեն հերքել է մեղադրանքը:   Картинки по запросу ситуацию на границе с Казахстаном
Մեկնաբանություններ