Հայաստանի առաջնություն. «Շիրակը» բաց թողեց հաղթանակն «Արարատի» հետ խաղում

«Արարատ»-«Շիրակ» հանդիպումով մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրը: «Ալաշկերտ» ստադիոնում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Հանդիպման 34-րդ րոպեին Իգոր Ստանոևիչը դիպուկ է իրացրել իր վաստակած 11 մետրանոցը: Ընդամենը 5 րոպե անց Գյումրիի թիմը նաև 2-րդ գոլն է խփել. հաջող խաղարկումից հետո Արամ Մուրադյանը կրկնապատկել է հաշիվը: «Արարատը» կարողացել է բեկել ընթացքը՝ հաշիվը կրճատելով առաջին խաղակեսի նախավերջին րոպեին. աչքի է ընկել Արամ Քոչարյանը: Արարատցիները նաև հավասարեցրել են հաշիվը. խաղավարտից 11 րոպե առաջ Գարեգին Կիրակոսյանը խփել է 2-րդ պատասխան գոլը:   «Շիրակն» այս ոչ-ոքիից հետո վաստակում է 17 միավոր և հավասարվում «Ալաշկերտին», որը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել: «Արարատը» 8 խաղերից 5-րդ միավորն է վաստակում՝ հավասարվելով «Փյունիկին», որը 7 հանդիպում է անցկացրել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.