Իրենց IQ-ով պարծեցող մարդիկ պարտվողներ են. Սթիվեն Հոքինգ

Հաշվի առնելով համացանցում տարածված տարբեր թեստերը, որոնցով հաճախ մարդիկ որոշում են իրենց IQ-ն՝ պնդելով, որ այն ավելի բարձր է քան, Էյնշտեյնինը, այդ տվյալները կարող են խաբուսիկ լինել: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջին ինտելեկտից ցածր մակարդակ ունեցողները սովորաբար գերագնահատում են իրենց կարողությունները, իսկ բարձր մակարդակով մարդիկ թերագնահատում են իրենց: Այս մասին գրելով՝ The Independent-ն անդրադառնում է աշխարհում ամենաբարձր IQ-ն ունեցող մարդկանց առաջատար տասնյակում ընդգրկված հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգի հարցազրույցներից մեկին, որոմ նա նշել էր, որ պատկերացում չունի իր IQ-ի մասին: Բացի այդ, անգլիացի գիտնականը կարծիք է հայտնել, որ նրանք, ովքեր պարծենում են իրենց IQ-ով, պարտվողներ են: Այս հիշատակումը պարբերականն անում է՝ նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումները, որով նա կոչ էր արել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ստուգել իր IQ-ն:
Մեկնաբանություններ