
Թուրքիան չի ընդունի Ղրիմի նավահանգիստներից ժամանող նավերը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նավարկության հարցերով պալատի ներկայացուցչին:
«Նավերը, որոնք մեր երկիր կժամանեն Ղրիմից, թույլտվություն չեն ստանա մուտք գործել մեր նավահանգիստները: Սահմանված արգելքը վերաբերում է ցանկացած դրոշի ներքո եկած նավերին», - ընդգծել է գործակալության զրուցակիցը:
Նա նաև հավելել է, որ «տվյալ որոշումն ընդունվել է Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի կողմից»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հոկտեմբերի 9-ին այցով գտնվելով Կիևում, հայտարարել է, որ ԱՆկարան հետագայում էլ կաջակցի Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: