Թուրքիային պետք չէ Եվրամիությանն անդամակցությունը, պատրաստ ենք դադարեցնել բանակցությունները. Էրդողան

Թուրքիային պետք չէ Եվրամիությանն անդամակցությունը, և նա պատրաստ է դադարեցնել այդ հարցով ԵՄ-ի հետ բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «ԵՄ-ն մեզ սպասեցնում է: Մենք համբերում ենք: Եթե դուք ազնիվ եք, հայտարարություն արեք, եկեք սրան վերջ տանք: Մենք ձեր կարիքը չունենք»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում նահանգապետերի առաջ: Նշենք, որ դեռևս օգոստոսին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ Եվրամիությունը պետք է շարունակի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության մասին այս պահին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք, որ 2016թ.-ի նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը 479 կողմ, 37 դեմ և 107 ձեռնպահ ձայնով ընդունել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների սառեցման մասին պատմական որոշումը։ Անկարան Եվրամիությանն անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ ԵՄ մտնելու բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.