Երևանի Թումո կենտրոնի մոտ 30-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 16-ամյա և 17-ամյա հետիոտներին. Shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ Թումո նորարարական ստեղածագործական կենտրոնի մոտ, 30-ամյա Վարդան Անտոնյանը իր վարած Opel մակնիշի 34 VN 217 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 16-ամյա և 17-ամյա հետիոտների: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Արմենիա բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը:
Մեկնաբանություններ