Եթե թույլ տանք Կատալոնիային առանձնանալ, մյուսները կհետևեն այդ օրինակին. Եվրահանձնաժողովը Մադրիդին և Բարսելոնային երկխոսության կոչ է արել

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մտահոգություն է հայտնել Եվրոպայում տիրող անջատողական շարժումների և Իսպանիայում տիրող իրավիճակի պատճառով: Ինչպես հաղորդում է DW.com-ը, Յունկերը հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունն ու Կատալոնիայի  տարածաշրջանային վարչակազմը պետք է բանակցություններ սկսեն: Ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում՝ Եվրահանձնաժողովի նախագահը Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին կոչ է արել իրավիճակը վերահսկողության տակ առնել: Յունկերը կոչ է արել խուսափել Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալուց: «Եթե մենք թույլ տանք Կատալոնիային առանձնանալ, մյուսները կհետևեն այդ օրինակին: Պետությունները ժամանակավոր հորինվածք չեն, այլ կան ունեն, որպեսզի շարունակեն գոյությունը», - ընդգծել է վերջինս: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին ելույթ ունենալով Ժեներալիտետում՝ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել էր, որ Կատալոնիան անկախության իրավունք վաստակել է, սակայն հետաձգել է հռչակումն ու բանակցությունների կոչ արել Մադրիդին: Մադրիդն, իր հերթին, Կատալոնիային 8 օր ժամանակ է տվել անկախությունից հրաժարվելու համար:
Մեկնաբանություններ