ԵԱ Մ21 ընտրական փուլ. Հայաստանի Մ17 հավաքականն ամոթալի պարտություն կրեց (տեսանյութ)

Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության ընտրական փուլը մեկնարկել է: Հոկտեմբերի 13-ից 19-ը Չեխիայում կայանում է 3-րդ խմբի հանդիպումները: Հիշեցնենք, որ այդ խմբում Հայաստանի մրցակիցներն են Չեխիան, Թուրքիան և Իսրայել: Այսօր Հայաստանի պատանեկան հավաքականը մրցել է Չեխիայի տարիքակից ընտրանու հետ և պարտվել 0:7 հաշվով: Տիգրան Առաքելյանի գլխավորած ազգային թիմի խաղացողները 4 գոլ ընդունել են առաջին խաղակեսում, 3-ը՝ երկրորդում: Հայաստանի Մ17 հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է Թուրքիայի թիմի հետ հոկտեմբերի 16-ին: Չեխերի գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Մեկնաբանություններ