Անտոնիո Կոնտե. Երջանիկ եմ Չելսիում և չեմ պատրաստվում լքել ակումբը

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ Իտալիա:   Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 48-ամյա մասնագետը կարող է գլխավորել Իտալիայի ազգային հավաքականը:   «Երկու շաբաթ է, ինչ սխալ տեղեկություններ եմ կարդում: Հարցազրույց եմ տվել երկու շաբաթ առաջ և կարծում եմ, որ այն սխալ են թարգմանել:   Ես լավ գիտեմ իմ դիրքը: 2-ամյա պայմանագիր ունեմ «Չելսիի» հետ և երջանիկ եմ այս ակումբում: Ինձ դուր է գալիս աշխատել իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների հետ:   Եթե ինչ-որ բան եք գրում, գրեք ճիշտը»,- Կոնտեի խոսքն է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:
Մեկնաբանություններ