Անջելինա Ջոլին և Ջենիֆեր Լոուրենսը ներկա են գտնվել «Դեմքեր, գյուղեր» ֆիլմի պրեմիերային (լուսանկարներ)

Հոլիվուդյան Pacific Design Center կենտրոնում կայացել է ֆրանսիացի ռեժիսոր Անյես Վարդայի «Դեմքեր, գյուղեր» ֆիլմի պրեմիերան: Հյուրերի ցանկը կարճ է եղել, սակայն դերասանուհիներ Անջելինա Ջոլին և Ջենիֆեր Լոուրենսը գեղեցկացրել են իրադարձությունն իրենց ներկայությամբ: Tatler.ru-ն գրում է, որ դերասանուհիները եկել են ֆիլմի պրեմիերային, քանի որ նրանք Վարդայի ընկերներն են. սովորաբար նրանք չեն սիրում մասնակցել նման միջոցառումների: Նշվում է, որ Վարդայի վավերագրական ֆիլմը պատմում է ֆրանսիական պրովինցիաներով նրա և լուսանկարիչ Ջեյ Արի ճանապարհորդության մասին:              
Մեկնաբանություններ