24 մլն դոլար. Պաբլո Պիկասոյի առանձնատունը կհանվի աճուրդի (լուսանկարներ)

Ֆրանսիական գեղատեսիլ Ռիվեյրայում գտնվող առանձնատունը, որտեղ ապրել ու մահկանացուն է կնքել 20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկը՝ Պաբլո Պիկասոն, հոկտեմբերին կհանվի աճուրդի: Ինչպես նշում է The Daily Mail-ը, Mas de Notre Dame de Vie in Mougins կոչվող առանձնատունը Պիկասոյի կողմից գնվել էր 1961թ.: Հայտնի է, որ նկարիչը մինչև մահանալը (1973թ.) այնտեղ է ապրել ու շատ է սիրել այդ տունը: Առանձնատունը, որն ունի 15 ննջասենյակ, Պիկասոյի կնոջ՝ Ժակլին Ռոքի մահից հետո դատարկ է մնացել: Հայտնի է, որ ամուսնու մահից հետո տիկին Ռոքն ամեն ինչ թողել է այնպես, ինչպես որ եղել է նկարչի կենդանության օրոք: Այժմ հիմնովին վերանորոգվելուց հետո առանձնատունը հեղինակավոր Christie's աճուրդի տան կողմից 24 մլն դոլարով կհանվի վաճառքի:   Home of a legend: Mas de Notre Dame de Vie in Mougins on the French riviera was home to artist Pablo Picasso Space: A portrait of the artist can be seen on the wall of one of the larger entertainment areas of the estate Dream: One of the bedrooms on the top floor offers a jawdropping view of the French countryside The artiste: Pablo Picasso is pictures surrounded by many of his paintings at his beloved home Notre-Dame-de-Vie Riviera treasure: Picasso bought Mas de Notre Dame de Vie in Mougins in 1961, and he lived and worked there until his death in 1973, aged 91 French simplicity: ONe of the bathrooms in the main building is seen on the real estate agency's website Time for a swim: The overflow swimming pool is accompanied by a 350 sqm pool house with a summer kitchen, gym and spa Kitted out: The kitchen  boasts a utility and prep area, two cold storage areas, and a wine cellar with space for 5,000 bottles Inspirational: A 'studio' area of the house has been recreated by the restoration team ahead of the auction The garden boasts water features, olive trees, an authentic, restored orangery, stone steps, a tree hut, and various terraces
Մեկնաբանություններ