Վարչապետն էլեկտրական շարժիչներով մեքենաները ներմուծման հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելու հանձնարարական տվեց

Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց մի շարք հանձնարարականներ, որոնից մեկը վերաբերում էր էլեկտրական շարժիչներով մեքենաները ներմուծման հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելուն։ «Ներկայումս գործող կարգավորումների համաձայն էլեկտրական շարժիչներով մեքենաների ներմուծման և ՀՀ տարածքում շահագործման ժամանակ կիրառվում են մի շարք հարկատեսակներ և վճարներ»,-ասաց նա: Հաշվի առնելով նշված մեքենաների էկոլոգիապես մաքուր լինելը և ներմուծման ծավալները խթանելու անհրաժեշտությունը վարչապետը հանձնարարեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման բարեփոխումների, տնտեսական զարգացման և ներդրումների և ֆինանսների, Բնապահպանության նախարարներին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին մեկամսյա ժամկետում համատեղ ուսումնասիրել էլեկտրական շարժիչով մեքենաները ՀՀ ներմուծման ժամանակ գանձվող հարկերից, տուրքերից և գույքահարկից ազատելու վերաբերյալ գործող օրենսդրության փոփոխության հնարավորությունը՝ հաշվի առնելով նաև ԵԱՏՄ կարգավորումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն:  
Մեկնաբանություններ