
Վերջին օրերի ընթացքում լրատվամիջոցների կողմից ամենաշատ լուսաբանվող թեմաներից է Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկի՝ Հարվի Վայնշտեյնի շուրջ առաջացած սեքս-սկանդալը:
Ինչպես նշում է
The Guardian-ը, տասնյակ տարիներ բազմաթիվ դերասանուհիների ու կինոոլորտի այլ ներկայացուցիչների նկատմամբ սեռական ոտնձգություններ և ոմանց պնդմամբ՝ նույնիսկ բռնաբարություն իրագործած Վայնշտեյնը դատարանի առաջ կանգնելու դեպքում կարող է դատապարտվել 25 տարվա ազատազրկման: Այնուհանդերձ՝ 65-ամյա Վայնշտեյնի դեմ դեռևս հայց չի ներկայացվել:
Հայտնի է, որ պրոդյուսերը 1990-ական թվականներից սկսած կինոոլորտի տարբեր ներկայացուցիչների նկատմամբ սեռական գործողություններ ու ոտնձգություններ է իրականացրել՝ խոստանալով փոխարենը նպաստել նրանց կարիերայի առաջխաղացմանը:
Նշվում է, որ Վայնշտեյնի գործողություններից տուժածների թվում են Անջելինա Ջոլին, Լեա Սեյդուն, Կառա Դելևինը, Գվինեթ Փելթրոուն և այլ հայտնիներ:
Հայտնի է, որ պրոդյուսերը հրապարակավ ընդունել է իր մեղքը, ինչից հետո նրա իսկ հիմնած Weinstein Co. կինոընկերության տնօրենների խորհուրդը նրան պաշտոնից ազատել է: