Սարգսյան-Ալիև հանդիպման բովանդակությունն ակնհայտորեն Բաքվին ձեռք չի տալիս. Շավարշ Քոչարյան

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետների մասին հստակություն չկա, եթե լինի կհայտարարվի: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ակնհայտորեն այդ հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռք չի տալիս: Այդ տեսակետից, պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, երբ փորձում է խեղաթյուրել բովանդակությունն ու այլ բան ներկայացնել: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ինքը կարողանա խուսափել այդ հանդիպումից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Շավարշ Քոչարյանը: Հանդիպման կազմակերպման շուրջ կողմերի պատրաստակամության մասին հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ չնշելով կոնկրետ ժամկետներ:
Մեկնաբանություններ