Չինաստանի համալսարաններում սովորում է ավելի քան 7 մլն տարեց մարդ

Չինաստանում ավելի քան 7 մլն մարդ հաճախում է հատուկ տարեցների համար նախատեսված համալսարաններ կամ նմանատիպ այլ կրթական հաստատություններ, այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Չինաստանում գոյություն ունեն, այսպես կոչված, «երրորդ տարիքի» համալսարաններ, ուր հաճախում են տարեցները, նրանց թիվը շուրջ 7 մլն է. նման տվյալներ է հրապարակել երկրի կրթության նախարարությունը: Ըստ երկրի պետխորհրդի ծրագրի՝ մինչ 2020թ. Չինաստանի յուրաքանչյուր մարզկենտրոնի կարգավիճակ ունեցող քաղաք պետք է ունենա նվազագույնը մեկ նման համալսարան: Այժմ երկրի տարածքում դրանց թիվը հասնում է 60.000-ի: Նշենք, որ 2016թ.-ի վերջին Չինաստանում հաշվվել է 60-ն անց ավելի քան 230 մլն մարդ, այսինքն՝ երկրի ընդհանուր բնակչության 16,7 տոկոսը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.