ՀՀ ԿԲ նախագահը Վաշինգտոնում կմասնակցի ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին

ՀՀ  կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2017թ. տարեկան հանդիպումներին: Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ ԿԲ նախագահը հանդիպումներ է ունենալու ԱՄՀ և ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների ԿԲ-ների կառավարիչների և Միջազգային Ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ են նախատեսված ՀԲ փոխնագահ Սիրիլ Մյուլլերի և ՀԲ գործադիր տնօրեն Ֆրենկ Հեմսկերկի, ՎԶԵԲ փոխնախագահ Ալան Պիլուի, նաև ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի և ԱՄՀ-ի Մերձավոր Արևելքի եւ Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի հետ: Միջոցառումների շրջանակում նախատեսված են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ տարածաշրջանային տնտեսական զարգացումների, միջազգային ֆինանսական շուկայի արդի վերլուծությունների շուրջ:
Մեկնաբանություններ