Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները

Ֆրանսուհի Կարոլին Գարսիան դարձել է Սինգապուրում կայանալիք Ամփոփիչ մրցաշարի վերջին մասնակիցը: Ֆրանսուհին որակավորվել է այն բանից հետո, երբ բրիտանացի Յոհանա Կոնտան հրաժարվել է Կրեմլի Գավաթին մասնակցելուց: Այսպիսով, հայտնի են դարձել Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները՝ Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա), Սիմոնա Հալեպ (Ռումինիա), Կարոլինա Պլիշկովա (Չեխիա), Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա), Վինուս Ուիլյամս (ԱՄՆ), Կարոլին Վոզնյացկի (Դանիա), Էլենա Օստապենկո (Լատվիա), Կարոլին Գարսիա (Ֆրանսիա):   Մրցաշարը կկայանա հոկտեմբերի 22-ից 29-ը:
Մեկնաբանություններ