Հայաստանն ունի ժամանակակից տեխնիկա. մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց ՀԱՊԿ բոլոր անդամներն էլ ունեն անհրաժեշտ մարտունակ ուժեր. Անատոլի Սիդորով

Գործում է ծրագիր` ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինությունությամբ հագեցնելու ուղությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։ «Նոր զինամթերքն ու տեխնիկան կփոխարինեն հնին: Աստիճանաբար համալրում է կատարվում: Ներկայումս մեծ ուշադրություն ենք դարձնում հետախուզության և կառավարման միջոցներին»,– ասաց Ա. Սիդորովը: Նա վստահեցրեց, որ ռուսական զորակազմն ապահովված է ժամանակակից սպառազինություներով, ՀԱՊԿ անդամ-պետություններն էլ, այդ թվում՝ Հայաստանը, ևս ունեն ժամանակակից տեխնիկա: «Մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց բոլորն էլ անհրաժեշտ, մարտունակ ուժեր ունեն»,– նշեց Սիդորովը: Հարցին՝ Երևանում ընթացող ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ ներկայացված տեխնիկան մնալո՞ւ է Հայաստանում, Անատոլի Սիդորովը պատասխանեց, որ զենքերը Հայաստանում չեն մնա: «Զորավարժությունների ավարտից հետո որևէ պետության որևէ տեխնիկա Հայաստանում չի մնա: Ներկայացված սպառազինությունը հետ կվերադառնա այնտեղ, որտեղից բերվել է»,– նշեց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.