Աշնանը ցանկացած մարդու սննդակարգում պետք է լինեն մեծ քանակությամբ վիտամիններ, բուսական յուղեր և հանքանյութեր, որոնք կամրացնեն ձեր օրգանիզմը և կպահպանեն դրական տրամադրվածությունը:
Ահա 6 խորհուրդ աշնանը ճիշտ սնվելու համար:
Խորհուրդ №1․ ճիշտ սնվել
Սննդակարգ ճիշտ մթերքներ ներառեք: Վիտամին А, վիտամին Е, վիտամին D, վիտամին С, В խմբի վիտամիններ․ սրանք բոլորը պետք է ներկա լինեն ձեր սննդակարգում: Եթե ձեր օրգանիզմը ստանա բավական քանակությամբ վիտամիններ, ձեզ կհաջողվի խոիսափել հիվանդություններից:
Խորհուրդ №2․ իմունիտետի ամրացում
Իմունիտետը մեր թաղանթն է, որը պաշտպանում է շրջապատի ազդեցությունից: Իմունիտետի բարձրացման համար հարկավոր է փոխարինել սովորական թեյը կամ սուրճը երիցուկի կամ մասուրի թուրմով: Ինչպես նաև սննդակարգ պետք է պարտադիր ներառել գազար, ծովամթերք, սխտոր և սոխ: Դրանք կօգնեն պաշտպանել օրգանիզմն ինֆեկցիաներից: Կոճապղպեղը, դարչինը և պղպեղը կարելի է ավելացնել տարբեր ուտեստենրի մեջ: Դրանք նույնպես կօգնեն ամրացնել իմունիտետը:
Խորհուրդ №3․ սննդի ռեժիմ
Սննդի ռեժիմն անհրաժեշտ է լավ նյութափոխանակության և սննդի բարձր յուրացման համար: Սննդակարգը պետք է ներառի 3 հիմնական ճաշատեսակ և 3 թեթև սնունդ: Այդ կերպ ձեր օրգանիզմը հագեցած ռեժիմում կլինի: Աշնանը խորհուրդ չի տրվում սոված մնալ, այլ անհրաժեշտ է ճիշտ սնվել:
Խորհուրդ №4․ կաթնամթերք
Հոդերում և ոսկորներում ցավերից խուսափելու համար, նախապատվությունը ցանկալի է տալ կաթնամթերքին: Նախաճաշին փորձեք ուտել շիլա, պանիր, կաթնաշոռ, խմել կաթ կամ մածուն: Կաթնամթերքը նաև անհրաժեշտ է դիսբակտերիոզին հակազդելու համար, քանի որ վերջինս թուլացնում է իմունիտետը:
Խորհուրդ №5․ բանջարեղեն, մրգեր
Բանջարեղենը և մրգերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր, որոնք բարձրացնում են իմունիտետը և պահպանում առողջությունը: Դդումը, խնձորը, բազուկը, սունկը, տանձը, չիչխանը, այս ամենն աշնանային մթերքներ են, որոնք պայքարում են հոգնածության դեմ և ապահովում լավ ինքնազգացողություն: Այս մթերքների օգնությամբ դուք կկարողանաք հագեցնել ձեր օրգանիզմը վիտամիններով և միկրո-տարրերով:
Խորհուրդ №6․ մեծ քանակությամբ ապուրներ և տաք ըմպելիքներ
Աշնանային վատ եղանակին ձեզ կօգնեն տաքանալ ապուրները և տաք ըմպելիքները: Դրանք դրական են ազդում ստամոքսա-աղիքային համակարգի վրա, լիցքավորում են ձեզ էներգիայով և հագեցնում ողջ օրվա համար: Ապուրների մեջ կարելի է նաև ավելացնել տարբեր համեմունքներ, որոնք կհարստացնեն ձեր օրգանիզմը և կբարձրացնեն իմունիտետը: