Դանի Ալվես. Լավ կլինի, եթե Սանչեսը տեղափոխվի ՊՍԺ

Ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեսը խոստովանել է, որ գոհ կլիներ, եթե փարիզցիների կազմը համալրեր Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: «ՊՍԺ նրա տրանսֆերը հնարավոր է, սակայն նրանով հետաքրքրված են միանգամից մի շարք ակումբներ: Լավ կլիներ, եթե նա տեղափոխվեր Փարիզ: Միշտ նրան բարձր եմ գնահատել և ցանկանում եմ, որ նա երջանիկ լինի, իսկ եթե դա լինի մեզ հետ, միայն ավելի լավ»,- Ալվեսի խոսքը մեջբերում է «ESPN»-ը: Սանչեսին ստորագրելու գլխավոր հավակնորդն է «Մանչեսթեր Սիթին»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.