
Գիտնականների միջազգային թիմը Նեպտունից էլ հեռու գտնվող Հոմեա գաճաճ մոլորակի շուրջ օղակ է հայտնաբերել, ինչը երկնային մարմինը նման է դարձրել Սատուրնին:
Ինչպես նշում է
The Daily Mail-ը, առեղծվածային գաճաճ մոլորակը հայտնաբերվել է 2004թ., սակայն սա առաջին դեպքն է, երբ մասնագետներն Արեգակնային համակարգում գտնվող այսքան փոքր մոլորակի շուրջ օղակ են նկատել: Նախքան այս ընդունված էր համարել, որ իրենց շուրջ օղակներ ունեն միայն ահռելի մոլորակները:
Մասնագետների համաձայն՝ օղակը բաղկացած է փոշուց, քարերից ու սառույցից: Դրա շառավիղը մոտ 2,287կմ է:
Աղբյուրը հավելում է, որ Հոմեայից 285 տարի է պահանջվում Արևի շուրջ ամբողջական պտույտ կատարելու համար: