
Ավստրիան ընդդեմ Գերմանիայի հայց է ներկայացրել Եվրոպական դատարան՝ պահանջելով չեղարկել վերջերս Գերմանիայում սահմանված ավտոմեքենաների ճանապարհային տուրքը: Այդ մասին հայտնում է
Die Welt-ը:
Ինչպես հայտարարել է Ավստրիայի տրանսպորտի նախարար Յորգ Լյախտֆրիդը, օրենքը խտրականություն է ցուցաբերում օտարերկրացի վարորդների համար:
Նշենք, որ մարտի վերջին Գերմանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը հարկեր է սահմանում ավտոմեքենաների օտարերկրացի վարորդների համար: Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ օրենքը հավանաբար ուժի մեջ չի մտնի մինչև 2019 թվականը: