Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստը դարձել է Լիբերիայի նախագահ

Լոնդոնի «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ, քաղաքական գործիչ Ջորջ Վեան ընտրվել է Լիբերիայի նախագահ: Պետության ղեկավարի ընտրություններում աֆրիկացին հաղթել է իր գլխավոր մրցակցին՝ Լիբերիայի փոխնախագահ Ջոզեֆ Բոկային,- հաղորդում է «Nalj»-ը: Առաջին անգամ նախկին ֆուտբոլիստն ընտրություններին մասնակցել է 2005 թվականին և ստացել 40 տոկոս, սակայն արդյունքում պարտվել է Էլեն Ջոնսոն-Սերլիֆին: Այժմ Վեան նրան կփոխարինի նախագահի պաշտոնում: Վեան 1995 թվականին արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը (խմբ՝ «Ոսկե գնդակ»):
Մեկնաբանություններ