ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական ճգնաժամը լուծելու համար ԱՄՆ-ից հատուկ պատվիրակություն կժամանի Անկարա

Միացյալ Նահանգների և Թուրքիայի միջև նոր դիվանագիտական ճգնաժամը լուծելու համար ԱՄՆ-ից Թուրքիա կժամանի Պետդեպի հատուկ պատվիրակությունը, այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով: Դրանից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրման դադարեցման մասին: Թուրքիան նույնպես դադարեցրել է ԱՄՆ քաղաքացիների համար մուտքի վիզաների տրամադրումը: Նշվում է, որ ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոնաթան Քոհենը: Սպասվում է, որ ԱՄՆ Պետդեպի պատվիրակության այցը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Թուրքական լրատվամիջոցը նաև նշել է, որ առաջարկվել է թուրք-ամերիկյան դիվանագիտական ճգնաժամի լուծման համար ընդհանուր հանձնաժողով կազմել:
Մեկնաբանություններ