Ամերիկացին վրեժ է լուծել իրեն տնից վտարելու համար՝ ցեմենտ լցնելով տան կոյուղու մեջ

Ամերիկացի Ալեքս Այելոն, որը տուն է վարձել Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքում, փչացրել է այդ տունը: Տանտիրոջ համոզմամբ՝ այս կերպ 25-ամյա տղամարդը վրեժ է լուծել տնից վտարվելու համար: Այս մասին հայտնում է Kenosha News-ը: Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդը վարձով բնակվել է այդ տանը մոտ 3 տարի, այնուհետև տանտերը՝ նրա բարեկամներից մեկը, վտարել է նրան: Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ տան կոյուղու խողովակները լցվել են ցեմենտով, պատերում անցքեր են փորվել, պահարանների դռները պոկվել են, իսկ տան արտաքին մասին ավտոմեքենաների համար նախատեսված կարմիր ներկ է լցվել: Նշվում է, որ հասցված վնասի ընդհանուր չափը գնահատվում է 40 հազար դոլար:
Մեկնաբանություններ