Աբդուլ Համիդի ժառանգները Թուրքիայի հանրապետությունից պահանջում են սուլթանին պատկանած գույքը

Օսմանյան կայսրության 34-րդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ժառանգները պետությունից պահանջում են սուլթանին պատկանած 7.756 գույք՝ պնդելով, որ հենց նրանք են Աբդուլ Համիդի ամբողջ ունեցվածքի իրավահաջորդը: Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը: Ստամբուլի հանրապետական դատարանը ստիպված կլինի առանձին-առանձին ուսումնասիրել Աբդուլ Համիդի ունեցվածքի հանդեպ հավակնություններ հայտնած 100 հայցվորների՝ սուլթանի հետ ունեցած արյունակցական կապն ու ըստ դրա՝ ունեցվածքի բաշխման ժամանակ նրանց ստանալիք տոկոսները: Հետաքրքրական է, որ չնայած Օսմանյան 34-րդ սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ժառանգները Թուրքիայի հանրապետությունից պահանջում են երկրի տարածքում գտնվող 7.756 գույք, Թուրքիայում որպես Աբդուլ Համիդի սեփականություն առկա է գրանցված ընդամենը 2.369 գույք: Աբդուլ Համիդին պատկանած հողատարածքները Թուրքիայում հաշվվում են 1 մլն 256 հազ. 947 դեկար, որից 391 հազ. 573-ը պետականացված է: Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբդուլ Համիդի թոռները ցանկանում են Թուրքիա վերադարձնել սուլթանի՝ օտարերկրյա բանկերում մնացած խոշոր դրամական միջոցները: Աբդուլ Համիդը հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որը ստացել է հայկական արյունալի ջարդերը կազմակերպելու համար։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.