Գնահատականը տրված է՝ նախկին մարզպետ. Առուշ Առուշանյանը հակադարձում է Սուրիկ Խաչատրյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Առուշ Առուշանյանը անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ իր վերաբերյալ դիտարկումներին՝ «Ժամանակ»-ի հետ զրույցում հակադարձեց. «Խաչատրյան Սուրիկը ունեցել է աշխատելու շատ ժամանակ ու հնարավորություն: Թե որքանով է կարողացել իրեն արդարացնել, գնահատականը տրված է՝ նախկին մարզպետ: Ծեծկռտուքի միջադեպ Սուրիկ Խաչատրյանի հե՞տ… Բոլորը գիտեն, ես միակ գործարարը չեմ, ով նախկին մարզպետի հետ, մեղմ ասած, անհամաձայնություն է ունեցել: Կարծում եմ՝ անցյալը փորփրելու կարիք չկա. կարևորն այն է, որ այսօր արդեն մեր համայնքում գործարարության զարգացման ու ներդրումների համար առողջ և արդար, բարիդրացիական մթնոլորտ է ստեղծված»,- ասաց Առուշանյանը»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.