ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է ԻՊ-ի հրամանատարական կետի և տեխնիկայի ոչնչացումը (տեսանյութ)

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ ռուսական ինքնաթիռների հասցրած վերջին ավիահարվածների տեսանյութը: Ինչպես գրում է Life.ru-ն, հրապարակված կադրերում պատկերվում է, ինչպես են ոչնչացվում ահաբեկիչների հրամանատարական կետն ու տեխնիկան: Մեկ օրում ՌԴ ռազմաօդային ուժերը 182 հարված են հասցրել գրոհայինների դիրքերին: Ոչնչացվել է խմբավորման 34 գրոհային, որոնք Սիրիա էին ժամանել Իրաքից: Պայթեցվել է 5 արտաճանապարհային՝ գնդացիրներով և զինամթերքով լի երկու մեքենա:
Մեկնաբանություններ