Մենք այլևս չենք ընդունի ԱՄՆ դեսպանին. Էրդողան

Թուրքիայի ղեկավարությունը հանդիպման հարցում մերժում է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասին, ում լիազորությունների ժամկետը երկրում լրանում է։ Այդ մասին հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ Բելգրադում անցկացված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, փոխանցում է Anadolu գործակալությունը։ «Ո՛չ նախարարները, ո՛չ խորհրդարանի խոսնակը, ո՛չ էլ ես անձամբ չենք ընդունել նրան և չենք պատաստվում ընդունել։ Պատճառն այն է, որ Անկարան չի դիտարկում Բասին որպես Թուրքիայում ԱՄՆ ներկայացուցիչ։ Այդ մասին ես ասում եմ բացահայտ»,-ասել է Էրդողանը։ Մեկնաբանելով Թուրքիայի քաղաքացիներին ԱՄՆ վիզաների տրամադրումը դադարեցնելու մասին որոշումը, Էրդողանը նշել է, որ այդ խնդրի առաջացման պատճառը թաքնված է ոչ Թուրքիայում։ «Խնդրի պատճառն ԱՄՆ գործողությունների մեջ է։ Մենք չենք ընդունում այն, որ այդ որոշումն ընդունվել է առանց Թուրքիայի ԱԳՆ-ին ծանուցելու։ Այն փաստը, որ նման որոշումն ընդունվում է Անկարայում դեսպանի կողմից, ով այնուհետև հաստատում է, որ ընդունել է այն պետության անունից, տանում է լուրջ խորհումների»,-ասել է Էրդողանը։ «Եթե Թուրքիայի քաղաքացիներին ամերիկյան վիզաների տրամադրման դադարեցման մասին որոշումն Անկարայում ԱՄՆ դեսպանի անձնական նախաձեռնությունն է, ապա պաշտոնական Վաշինգտոնը միանգամից պետք է հրաժեշտ տա նման անձին։ ԱՄՆ ղեկավարությունը պետք է ասի դեսպանին. «Դու ի՞նչ իրավունք ունես, որպեսզի փչացնես Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները։ Ո՞վ է քեզ նման իրավունք տվել»։ Եթե նման կերպ վարվեր Վաշինգտոնում ԱՄՆ դեսպանը, ես նրան մեկ րոպե անգամ չէի պահի այդ պաշտոնում»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Մեկնաբանություններ