Եվրամիությունը խստացրել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները

Եվրամիության խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման իրականացման շրջանակներում խստացրել է պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, պատժամիջոցները սահմանվում են ի պատասխան «միջուկային սպառազինման և բալիստիկ հրթիռների զարգացման ոլորտում Հյուսիսային Կորեայի ակտիվության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի բացահայտ խախտման համար»: Խոսքը հատվածային պատժամիջոցների մասին է: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ ԵՄ-ն աշխատում է Հյուսիսային Կորեայի դեմ սեփական հավելյալ պատժամիջոցների սահմանման ուղղությամբ: ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատված պատժամիջոցները ներառում են ԿԺԴՀ-ին գազի կոնդենսատային հեղուկների վաճառքը և տեքստիլ ապրանքների ներկրումը, ինչպես նաև նավթամթերքների և նավթահումքի վաճառքի սահմանափակումը:
Մեկնաբանություններ