Պատասխան խոսք Խմբագրին

Երեկ «Սյունյաց երկիրը» խմբագրի գրիչով հրապարակել  էր «Սիսիանում ընտրապայքարն ընթանում է Վահե մարզպետի եւ Կարեն Համբարձումյան արժանավորի միջև» վերտառությամբ գովեստ ու փնովանք, որում շատ և շատ մեղադրանքներից զատ, գործող քաղաքապետը մամուլում հրապարկված բարբաջանքներին չարձագանքելու համար  մեղադրվեց: Պարո՛ն Ալեքսանյան, արձագանքում են եղելությանը, իրականության հետ գոնե չնչին եզրեր ունեցողին, բայց ոչ երբեք պատվիրված ու մտացածին հրապարակումներին: Սա էլ արձագանք չէ, համենայնդեպս պաշտոնական, պարզապես պատասխան խոսքով, կրտսեր ընկերոջ իրավունքով, որպես սիսիանցի, ուզում եմ տեղեկացնել, որ այո գոնե ես այս վերջին մեկ տարվա ընթացքում զբաղվել եմ Քաղաքապետի՝ այդ «անարժան» երիտասարդի մասին ինչ որ բաներ թաքցնելով: Թաքցրել եմ այն լուսավորն ու լավը, որը նա անում էր, թաքցրել եմ քաղաքը ոտքի կանգնեցնելու նկարներն ու վիդեոները, սիսիանցիների շնորհակալությունն ու մաղթանքները: Քաղաքապետը կուսակցական է, կուսակցությունն առաջադրել է գործող քաղաքապետին, և մեղադրել թե Վահե մարզպետը պաշտպանում է նրա թեկնածությունը կարծում եմ գոնե ճիշտ չէ, հաշվի առնելով, որ հենց Վահե մարզպետն է այդ նույն կուսակցության մարզային կառույցի ղեկավարը: Չէ, չմտածեք ինչ որ բան է փոխվել, իմ վերաբերմունքը նույնն է Խմբագիր ջան: Քաղաքի քչփչոցը միակողմանի պետք չէր ներկայացնել Խմբագի՛ր ջան: Հավատարմության դիմաց պաշտոններ շռայլում է նաև «արժանավորը», նույն բովանդակությամբ ու անգամ ընտրվելու դեպքում երեք տեղակալների շռայլությամբ: Սիսիանում իրավիճակը վերահսկելի է Խմբագի՛ր ջան, դրսում հանգրվանածների քսակները համեմատելի չեն ներսում հանգրվանածների քսակների հետ: Ականջդ մոտ բեր ասեմ: Ասում են չորս հարյուր միլոն դրամ են տվել «երիտասարդության լիդերի» աներոջը, որ բաժանի, չընտրվելու դեպքում ութ հարյուր հետ պիտի տա: Խմբագի՛ր, էլ երգչիստ չմնաց, բոլորին վասատակավորի կոչում շնորհեցին, հիմա էլ  երիտասարդության լիդերի կոչում Դուք եք շնորհում: Չգիտեմ, Սիսիանի երիտասարդների ո՞ր զանգվածի լիդերն է Կարենը, բայց խնդրում եմ, մի՛ վիրավորեք սիսիանցի երիտասարդությանը: Ազնիվ, գործունակ, սեփական կարծիք եւ դեմք ունեցող երիտասարդը թույլ չէր տա, որ իր մասին գովեստով գրված հոդվածում ստորադասվեր այն զանգվածի երիտասարդությունը, որի մասն է կազմում «Լիդերը»: Խմբագիր ջան՝ Արթուր Սարգսյանը մեկ անգամ չէ, որ ապացուցել է սեփական դեմքով հաղթելու արվեստը: Անցյալ տարի այս օրերին սիսիանցին ընտրեց նրան ու շնորհավորեց այդ կապակցությամբ, համոզված եմ, անգամ Դուք շնորհավորել եք առաջին քայլերը քաղաքականության մեջ անող երիտասարդին՝ ընտրվելու կապակցությամբ: Ի դեպ, Վահե մարզպետը փոխտնօրեն էր ինչ որ ընկերությունում, հիշում եք չէ՞: Իսկ համապետական ընտրություններում պայքարում էին իրար դեմ Վահե մարզպետն ու քաղաքապետ Արթուրի եղբայրը: Հա, ու բարեկամաբար ասեմ, Սիսիանում պայքարը  ոչ թե  ընթանում  է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ Սիսիանի «երիտասարդության լիդեր Կարեն Համբարձումյանի միջեւ, այլ գլխավորապես Սիսիանի ներկա ու նախկին քաղաքապետերի: Իսկ ինչ վերաբերում է քաղաքապետի այս մեկ տարվա գործունեությանը, որպես սիսիանցի փաստում եմ, որ շատ բան է արվել Խմբագիր ջան, տեսանելի է անգամ նրան ով չի ուզում տեսնել, իսկ թե Դուք ինչու չեք ուզում  տեսնել՝ … Ամեն դեպքում, թեկուզ հենց Ձեզ համար հարցում արեք: Առողջ եղեք: Միշտ բարեկամ, միշտ Ձեր կողքին սիսիանցի երիտասարդ
Մեկնաբանություններ