
Երեկ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ «Հուսո Աստղ» մրցանակաբաշխությունը, որը կազմակերպել էր Համազգային վստահության խորհուրդը: Մրցանակաբաշխությանը ներկա են եղել ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, բուժհիմնարկների ղեկավարներ:
Տարվա լավագույն հիվանդանոց է ճանաչվել «Աստղիկ» բժշկական կենտրոնը:
Սոցիոլոգիկանա հարցումների և փորձագիտական գնահատման արդյունքում «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը արժանացել է Առողջապահական գործի հմուտ գրագետ և օպերատիվ տարվա բուժկազմակերպիչ:
Բազմապրոֆիլ՝ մեծահասակներին և երեխաներին որակյալ բուժօգնություն տրամադրող, բարձրակարգ մասնագետներ ունեցող, գերժամանակակից սարքավորումներով հագեցած և միջազգային չափանիշներին համապատասխան տարվա բժշկական կենտրոն է ճանաչվել Աստղիկ բժշկական կենտրոնը: