Ահազանգ. Հակերային հարձակում Սյունյաց երկիր թերթի կայքի վրա

2017թ.-ի հուլիսի լույս 10-ի գիշերը հակերային աննախադեպ գրոհ է սկսվել Սյունյաց երկիր թերթի կայքի վրա, որը շարունակվում է մինչև հիմա:
Մասնագետների գնահատմամբ հարձակումը կատարվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհի տարբեր երկրների տարածքից: Առավոտվանից աշխատանքներ են տարվում գրոհը չեզոքացնելու և կայքի աշխատանքները վերականգնելու ուղղությամբ: Թերթի խմբագրությունը վաղը հաղորդում կներկայացնի ՀՀ Ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, հույս ունենալով, որ հանցագործները վաղ թե ուշ կբացահայտնվեն և կենթարկվեն պատասխանատվության: Մինչ այդ, սակայն, մի հարց է հետաքրքրում կայքի մտահոգ ընթերցողներին՝ ո՞ւմ էր ձեռնտու Սյունիքի մարզի առօրյան ճշմարտացիորեն լուսաբանող կայքի գործունեությունը՝ թեկուզև ժամանակավոր դադարեցումը: Սյունյաց երկիր
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.