
«Ինչքա՞ն շատ և մինչև ե՞րբ հնարավոր է պարտք վերցնել»,-խորհրդարանում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«56.7 տոկոսը պետք է կայունանա կամ նվազի, բայց, այո, պետք է որոշակի պարտք վերցնենք, որ տնտեսական աճ լինի, այսինքն՝ եթե ես կարողանում են այնպես աշխատել, որ ինձ մոտ տնտեսական աճն ավելի լինի, քան պարտքը, պիտի պարտք վերցնեմ:
Պարտք ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա ի շնորհիվ ՀՆԱ-ի աճի: Հունաստանի ձախողոմը չպիտի կրկնենք»,-եզրափակեց Վարդան Արամյանը: