«Նախկինի դեպքում նախագահը միայնակ պիտի դիմակայեր բոլոր ճնշումներին»

Սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Այվազյանը Norlur.am-ի հետ զրույցում նշեց, թե խորհրդարանական համակարգին կիսանախագահական համակարգին անցնելուց առավելություններից մեկն էլ այն է, որ այս դեպքում արդեն միջազգային ճնշումներին դիմակայելու համար մեկ անձի ինստիտուտն ավելի խնդրահարույց է, քան թե կոլեգիալ մարմնի դեպքում: «Նախկինի դեպքում նախագահը միայնակ պիտի դիմակայի բոլոր ճնշումներին, որ կարող են արվել միջազգային տարբեր հարթությունններում, իսկ ներկայումս արդեն խորհրդարանն է պատասխանատու»,-նշեց նա: Նա նկատեց, որ եթե այս համակարգը լավ կիրառվի և հասարակության, և իշխանության կողմց, ապա քաղաքական դաշտի զարգացմանն էլ կհանգեցնի: «Եթե իշխանության կրողները որակական առումով ցածր են, իրավական ոչ մի մեխանիզմ այստեղ չի աշխատելու»,-ասաց նա: Այվազյանն ընդգծեց, որ մարդը պիտի թքած չունեն Սահմանադրության վրա, բայց եթե ունենք որակյալ իշխանավորներ, ապա հասարակությունն էլ այդպիսին կլիւնի: «Հասարակության ինքնագիտակցությունն ինչքան բարձր լինի, այնքան նրա կողմից ձևավորված խորհրդարանն ավելի որակյալ կլինի: Տեխնիկական հարթության մեջ սահմանադրական բարեփոխումները նախկին Սահմանադրությունից ավելի առաջադեմ են»,-եզրափակեց նա:
Մեկնաբանություններ