Որքանով է վտանգավոր տարածքների հանձնումը

    Քաղաքագետ Արա Պապյանն ասում է, որ այն որ Ադրբեջանը կիրառում է այնպիսի զինատեսակներ, որոնք սկզբունքորեն արգելված են և ընդհանրապես նրա վարած քաղաքականությունը ցույց են տալիս, որ նա անվստահելոի երկիր է, ու դա գիտակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Այդ իսկ պատճառով էլ տարածքների հանձնումն անհեռանկար քայլ կլինի, դա անթույլատրելի է, քանի որ Ադրբեջանի նպատակը այդ մի քանի շրջաններոը չեն, այլ Երևանը, Նախիջևանը, ինչպես բազմիցս է հայտարարել, նա միայն Ղարաբաղով չի սահմանափակվելու»,-Norlur.am-ի հետ զրույցում ասաց Արա Պապյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը բանակցությունների մեջ ոչ նորմալ գործընկեր է, քանի որ երբեք չի պահպանում պայմանավորվածությունները: «Այս ամենն անպատժելիության արդյունքն է, պիտի պատժել, որպեսզի հաջորդ անգամ այլևս չանի, սակայն մեր երկիրը չի գնում պատելու քայլի, պատժելու քաղաքականություն չի դրսևորում»,-նկատեց քաղաքագետը:   «Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանն առավել լկտիանա, ապա իհարկե կարող ենք գնալ զիջումների, դրանք, ի դեպ, ոչ թե փոխզիջումներ են փաստաթղթերում, այլ զիջումներ միակողմանի»,-շեշտեց նա:      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.